ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 200 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 200 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ

  • 03-08-2007 17:07:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 3-ին Աֆղանստանում ամերիկյան ռազմաօդային ուժերի ռմբահարման հետեւանքով զոհվել են 200 խաղաղ բնակիչներ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Գիլմենդ նահանգում: Ռումբը ընկել է մզկիթի վրա առավոտյան աղոթքի ժամանակ: ԱՄՆ-ի բանակի հրամանատարությունը հաստատել է ռմբահարման փաստը: Պենտագոնը պնդում է, որ հարվածը ուղղված է եղել «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարների դեմ: Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նոյյան տապան  -   Միջազգային