ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻ ՍՊԱՆԱԾ ԵՐԿՐՈՐԴ<br /> ՊԱՏԱՆԴԻ ՄԱՐՄԻՆԸ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻ ՍՊԱՆԱԾ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՏԱՆԴԻ ՄԱՐՄԻՆԸ

  • 31-07-2007 17:10:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 31-ի առավոտյան հայտնաբերվել է նախօրեին թալիբների կողմից սպանված հարավկորեացի պատանդի` 29 տարեկան Սունգ Չինի մարմինը: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը» վկայակոչելով աֆղանական ոստիկանությանը, Սունգ Չինի արյունաթաթախ մարմինը հայտնաբերվել է Արիզո Կալլի գյուղի դաշտում, Ղազնի քաղաքից 10 կմ հարավ: Աֆղանական «Թալիբան» շարժումը նոր վերջնաժամկետ է սահմանել իր պահանջների կատարման համար: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է գրոհայինների մամուլի քարտուղարը, հաղորդում է «Ռոյթերը»: «Եթե Քաբուլի վարչակազմը եւ կորեական կառավարությունը դրական պատասխան չտան թալիբ բանտարկյալներին մինչեւ չորեքշաբթի ժամը 12:00 (տեղական ժամանակով) ազատ արձակելու մեր պահանջին, մենք կսկսենք սպանել մյուս պատանդներին»,- հայտարարել է Կարի Մուհամմեդ Յուսուֆը: Հիշեցնենք, որ թալիբերը պահանջում են Աֆղանստանի բանտերից բաց թողնել իրենց մի շարք ակտիվիստների, ինչպես նաեւ երկրից դուրս բերել Հարավային Կորեայի զորակազմը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play