ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ՊԱՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՔՈՒԹԱԻՍԻԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ՊԱՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՔՈՒԹԱԻՍԻԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 30-07-2007 18:42:00   | Վրաստան  |  Սպորտ
ՔՈՒԹԱԻՍԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քութաիսիում անցկացվեց սուսերամարտի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցեցին Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի 120-ից ավելի մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը 15 սուսերամարտիկ էր ներկայացրել: Ճկասուսեր զենքաձեւում 2-րդ տեղը գրավեց Արմենակ Գասպարյանը, 3-րդը` Հայկ Սահակյանը: Նույն մրցաձեւում հայ աղջիկներից 3-րդը ճանաչվեց Սուսաննա Ղազարյանը: Խոցասուսերակիրների պայքարում մրցանակային բոլոր տեղերը նվաճեցին Հայաստանի պատանիները. Արթուր Կարապետյանը` 1-ին, Ռաֆիկ Հունանյանը` 2-րդ, իսկ Սպարտակ Հարությունյանն ու Նարեկ Մարտիրոսյանը` 3-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ