Ճապոնիայի վերակառուցման նախարարը հրաժարական է տվել


 

Ճապոնիայի վերակառուցման նախարարը հրաժարական է տվել

  • 05-07-2011 10:16:11   | Ճապոնիա  |  Միջազգային
 Ճապոնիայի վերակառուցման նախարար Ռյու Մացումոտոն հրաժարական է տվել ընդամենը մեկ շաբաթ աշխատելուց հետո: Նախարարը քննադատության է ենթարկվել, երբ նահանգապետերից մեկին հայտարարել է, որ կենտրոնական կառավարությունը օգնելու է նրանց, ով վերակառուցման առաջարկություններ կներկայացնի, իսկ ով չունենա նման մտահղացումներ, օգնության չի արժանանա: Նշենք, որ վերակառուցման նախարարը Ճապոնիայում պատասխանատու է մարտի 11-ի ցունամիի եւ երկրաշարժի պատճառով վնասված շինությունների վերականգնման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային