ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐ<br /> ՏՆՕՐԵՆՆԵՐԸ<br />


ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐ
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ

  • 19-07-2007 17:53:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հ.Թումանյանի թանգարանի տնօրեն է նշանակվել «հ2» հեռուստաընկերության լրագրող եւ հաղորդավար Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն` պատմական գիտությունների դոկտոր, ուրարտագետ Աշոտ Փիլիպոսյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Մշակույթի նախարարությունում, այդ նշանակումները կատարվել են անցկացված մրցույթի արդյունքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ