ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 2 ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 2 ՔԱՂԱՔԱՑԻ

  • 19-07-2007 17:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 18-ին Աֆղանստանում առեւանգվել է Գերմանիայի 2 քաղաքացի: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Գերմանիայի քաղաքացիները եւ նրանց ուղեկցող 5 աֆղանստանցիները առեւանգվել են Քաբուլ քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Վարդակ նահանգում: Այս տեղեկությունը հաստատվել է Աֆղանստանի իրավապահ մարմինների կողմից, որոնք ենթադրում են, թե առեւանգման ետում կանգնած է «Թալիբան» շարժումը: Հիշեցնենք, որ հունիսի վերջերին Աֆղանստանում դարձյալ առեւանգվել էր Գերմանիայի քաղաքացի, որն ազատ էր արձակվել հուլիսի 5-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play