ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ «ԴԵՐԻ ՍԻԹԻ» - «ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ «ԴԵՐԻ ՍԻԹԻ» - «ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 18-07-2007 18:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության որակավորման փուլի ծրագրով Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 18-ին իռլանդական Դերի քաղաքում ուժերը կչափի «Դերի սիթի» թիմի հետ: «Փյունիկի» կազմում ընդգրկված է 19 ֆուտբոլիստ: Բացի հիմնական խաղացողներից` թիմ են հրավիրվել 4 արտասահմանցիներ: Նշենք, որ «Դերի սիթին» Իռլանդիայի առաջնության երկրորդ մրցանակակիրն է: Իռլանդիայի առաջնության չեմպիոն «Շելբուռնը» ֆինանսական խնդիրների պատճառով զրկվել է արտոնագրից եւ իրավունք չունի մասնակցելու մրցաշարին: «Դերի սիթի» - «Փյունիկ» հանդիպումը սպասարկելու է Կիպրոսի մրցավարական խումբը` Ստելիոս Տրիֆոնոսի գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ