ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ<br />


ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ

  • 11-07-2007 21:00:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 11-ին Պակիստանի կառավարական զորքերը գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են երկրի մայրաքաղաքում գտնվող Կարմիր մզկիթը: Ինչպես հայտարարել է Պակիստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Վահիդ Արշադը, մզկիթի եւ մեդրեսեի տարածքները ամբողջությամբ մաքրվել են ծայրահեղականներից: Հիշեցնենք, որ Կարմիր մզկիթի գրոհը սկսվել էր հուլիսի 10-ին, որի ժամանակ մեծ կորուստներ էր գրանցվել ինչպես գրոհայինների, այնպես էլ զինվորականների կողմից: Սպանվել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Նշենք նաեւ, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանության եւ զորքերի կողմից հուլիսի 3-ին շրջափակվել էր իսլամիստ ուսանողների եւ ներքին զորքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել մոտ 150 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play