ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՉԵԽԻԱՅԻՆ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՉԵԽԻԱՅԻՆ

  • 10-07-2007 21:25:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Չեխիայի Արտաքին գործերի նախարարությանը պրահյան գերեզմանատներից մեկում գրանցված վանդալիզմի նոր ակտի կապակցությամբ: Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքը ֆաշիստներից ազատագրած սովետական 48 զինվորների գերեզմաններից անհետացել են նրանց անունները կրող բրոնզե հուշատախտակները: Ըստ տեղեկությունների, սա Չեխիայում սովետական զինվորների գերեզմանապղծության առաջին դեպքը չէ: Նմանօրինակ վանդալիզմի ակտ էր գրանցվել նաեւ մայիսին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play