2018 թվականի Օլիմպիադայի մայրաքաղաքը հայտնի կդառնա չորեքշաբթի օրը


2018 թվականի Օլիմպիադայի մայրաքաղաքը հայտնի կդառնա չորեքշաբթի օրը

  • 06-07-2011 02:48:02   | Հայաստան  |  Սպորտ
 Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգգեն հուլիսի 6-ին կհայտարարի 2018 թվականին նախատեսվող 13-րդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը: Ընտրությունը կկատարվի գերմանական Մյունխենի, ֆրանսիական Անսիի եւ հարավկորեական Պհենյանի միջեւ: Ֆավորիտ է համարվում Պհենյանը, որն արդեն երրորդ անգամ է մասնակցում ընտրություններին: Հարավկորեական հայտը հասել է ընտրությունների եզրափակիչ փուլ 2010թ. եւ 2014թ. Խաղերի անցկացման համար, սակայն տեղի է տվել սկզբից կանադական Վանկուվերին (53 ձայն 56-ի դիմաց), հետո 4 ձայնով պարտվել է ռուսական Սոչի քաղաքին (47 ձայն 51-ի դիմաց): Ռոգգեն հայտարարել է, որ 2018 թվականի Խաղերի անցկացման թեկնածուներից ոչ մեկը չունի բացարձակ առավելություն մնացածների նկատմամբ: «Ես կարծում եմ, որ մրցակիցները շատ մոտիկ են: Թվերի մասին մի հարցրեք: Ես չեմ տեսնում որեւէ քաղաքի հայտի առաջնայնություն»,- ասել է Ռոգգեն: Դրա հետ մեկտեղ ՄՕԿ-ի գնահատող հանձնաժողովի գովասանքին են արժանացել գերմանական եւ կորեական հայտերը: Ֆրանսիայի թույլ կողմ է ներկայացվել տրանսպորտը եւ մարզիկների տեղավորման հարցը: «Ով էլ հաղթի, կկարողանա արժանավայել անցկացնել Օլիմպիական խաղերը»,- ավելացրել է Ռոգգեն:
Նոյյան տապան  -   Սպորտ