ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-ՈՒՄ<br /> ՍՊԱՆՎԵԼ Է 4 ՄԱՐԴ<br />


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄՆ-ՈՒՄ
ՍՊԱՆՎԵԼ Է 4 ՄԱՐԴ

  • 06-07-2007 20:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ գնդակահարվել է 4 մարդ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում Անկախության օրվա կապակցությամբ հրավառություն կազմակերպելու պատճառով սպանվել են 3 երիտասարդներ, որոնցից մեկը եղել է իգական սեռի ներկայացուցիչ: Կան նաեւ 2 վիրավորներ: Քաղաքի ոստիկանապաետը հայտարարել է, որ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հրշեջ ծառայության պաշտոնաթող աշխատակից 35-ամյա Տերենս Հոուն: Նրա դեմ առայժմ մեղադրանք չի ներկայացվել: Սպանության 4-րդ համանման դեպքը գրանցվել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: Ըստ նախնական տվյալների, ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում` մարդասպանին գտնելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play