ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 6 ԿԱՆԱԴԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 6 ԿԱՆԱԴԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

  • 05-07-2007 18:31:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 4-ին Աֆղանստանում զոհվել են ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղարար ուժերի 6 կանադացի զինծառայողներ: Տեղեկությունների համաձայն, կանադացիների պարեկային մեքենան պայթել է ականի վրա: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Դեպքը տեղի է ունեցել Կանդագար նահանգում, որտեղ ապրիլին դարձյալ զոհվել էր 6 կանադացի զինվոր: Նշվում է նաեւ, որ հուլիսի 5-ին գերությունից ազատվել է մոտ մեկ շաբաթ առաջ Աֆղանստանում առեւանգված Գերմանիայի քաղաքացին:
Նոյյան տապան  -   Միջազգային