ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐ<br /> ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐ
ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 05-07-2007 18:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանները հուլիսի 4-ին Կալիֆոռնիայում ձերբակալել են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի որդուն` թմրանյութեր պահելու համար: Ոստիկանության աշխատակիցները Ալբերտ Գոր Երրորդին արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Լոս Անջելես եւ Սան Դիեգո քաղաքների միջեւ ընկած մայրուղում: Երիտասարդի մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են 30 գ մարիխուաննա, ինչպես նաեւ մի քանի տեսակի ուժեղ ներգործող դեղամիջոցներ: Գորը ազատ է արձակվել 20 հազար դոլար գրավի դիմաց:
Նոյյան տապան  -   Միջազգային