«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԵՎ ԱՄՆ ՊԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ<br /> ՊԱՐՈՂՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԵՎ ԱՄՆ ՊԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ՊԱՐՈՂՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 04-07-2007 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ-ամերիկայն մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում Երեւանում եզրափակիչ համերգով հանդես եկան «Բարեկամություն» պետական համույթի եւ ԱՄՆ-ի պարային դպրոցների պարողները, որոնք ներկայացրեցին դասական, հայկական, մոդեռն, ջազ ժանրային բազմազան ոճերի պարային համարներ: Ինչպես տեղեկացրեց «Բարեկամություն» պարային անսամբլի տնօրեն Արեւիկ Աշխարհոյանը, հուլիսի 25-ից Երեւանում գտնվող ԱՄՆ-ի Գրինսբորո, Արքդեյլի դպրոցների, Բեթեզդային թագավորական ակադեմիայի, Առկանզասի եւ Մերիլենդի համալսարանների 12 ուսանողներ եւ Նյու Յորքյան Բրոդվեյի երեք առաջատար բալետմայստերներ` Դեբի Չոդինեկին, Ֆրեդի ԼԻ Հեդը եւ Նատալիա Դեյվիսոնը, փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացնում են մոդեռն պարի պարապմունքներ: Միաժամանակ, ամերիկացի ուսանողները «Բարեկամություն» անսմբլի պարուսույցների միջոցով ծանոթանում են հայկական ազգային եւ դասական պարարվեստին: Նշելնով, որ այս մշակութային ծրագիրը շարունակական է լինելու, ծրագրի հեղինակ եւ պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ծրագրի ամերիկայն կողմի ղեկավարը ազգությամբ հայ Նատալյա Դեյվիսոնն է: Նա նախկինում մեկ տարի պարել է «Բարեկամություն» անսամբլում, սակայն հետագայում մեկնել է ԱՄՆ, որտեղ եւ հիմնել է իր պարային դպրոցը: Ծրագրի հեղինակի համոզմամբ, հայ-ամերիկյան մշակութային այս ձեռնարկը կարելի է համարել հաջողված:
Նոյյան տապան  -   Մշակույթ