«BLAKSTONE» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՆԵԼ «HILTON»<br /> ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԸ<br />


«BLAKSTONE» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՆԵԼ «HILTON»
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԸ

  • 04-07-2007 13:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան «Blakstone» ներդրումային ընկերությունը 26 միլիարդ դոլարով պատրաստվում է գնել «Hilton» հյուրանոցային ցանցը: Ըստ գործարքի պայմանների, «Hilton Hotels Corporation»-ի յուրաքանչյուր ակցիայի համար կվճարվի 47,5 դոլար: «Blakston» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են «Hilton»-ի ղեկավար խորհրդի` գործարքին հավանություն տալու մասին, որը կավարտվի մինչեւ 2007թ. վերջը: Նշվում է նաեւ, որ «Blakston» ներդրումային ընկերությանը պատկանում են «La Quinta Inns», «Luxury Resorts» եւ «Hotels» հյուրանոցային ցանցերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play