ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՏԵՐ<br /> ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՏԵՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

  • 03-07-2007 21:15:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 3-ին Պակիստանի մայրաքաղաքում արմատական հայացքների տեր ուսանողների եւ իրավապահ մարմինների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվել է 6 մարդ: Կան նաեւ մեծ թվով վիրավորներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Լալ Մեսջիդի (Կարմիր մզկիթ) մեդրեսեի (հոգեւոր դպրոց) ուսանողների եւ ներքին զորքերի ստորաբաժանման միջեւ բախումը սկսվել է ցերեկվա աղոթքից հետո: Բախման պատճառների մասին առայժմ որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Ըստ Պակիստանի ներքին գործերի նախարարի, բախման արդյունքում զոհվել է մեկ եւ վիրավորվել մի քանի զինվոր: Կարմիր մզկիթի մոլլա Աբդուլ Քայումի խոսքերով, զոհվել է 5 ուսանող: Բախումից անմիջապես հետո Լալ Մեսջիդի ուսանողները շրջափակել են մզկիթի տարածքը: Իրավապահ մարմինները նրանց դեմ օգտագործում են արցունքաբեր գազ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play