ՊԱՅԹՅՈՒՆ ԵՄԵՆՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ<br />


ՊԱՅԹՅՈՒՆ ԵՄԵՆՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

  • 03-07-2007 15:56:00   | Եմեն  |  Միջազգային
ՍԱՆԱ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախօրեին Եմենում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 9 եւ վիրավորվել 8 մարդ: Այս մասին հաղորդում են Եմենի իրավապահ մարմինները: Ըստ տեղեկությունների, պայթյունը տեղի է ունեցել Մարիբ նահանգի արեւելյան շրջանում: Մահապարտ ահաբեկիչը, ականապատ մեքենան ուղղելով տուրիստական ավտոբուսի վրա, պայթեցրել է այն: Զոհերից 7-ը իսպանացիներ են: Եմենի իշխանությունները պնդում են, որ հարձակման ետեւում կանգնած է «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play