ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է<br /> ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է
ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 27-06-2007 20:10:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի բանակը հունիսի 27-ին Գազայի հատվածում իրականացրել է լայնածավալ ռազմական գործողություն, ինչի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 10 եւ վիրավորվել 40 պաղեստինցի: Տեղեկությունների համաձայն, սպանվածների մեծամասնությունը ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների ակտիվիստներ են, որոնց թվում է նաեւ «Իսլամական ջիհադ»-ի առաջնորդներից Դիա Աբու Դաքարը: Պաղեստինյան գրոհայինների դեմ ուղղված ռազմական գործողություններ են իրականացվել նաեւ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում: Գազայի հատվածը ՀԱՄԱՍ շարժման վերահսկողության տակ անցնելուց հետո սա դարձավ իսրայելական բանակի ամենամեծ ռազմական գործողությունն այդ քաղաքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play