ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ<br />


ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

  • 26-06-2007 21:52:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 26-ին Եվրամիությունը եւ Թուրքիան Բրյուսելում սկսել են բանակցությունների պաշտոնական փուլը Թուրքիայի ինտեգրացիոն դոսիեի երկու գլուխներով: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը: Եվրոպական պատվիրակությունը գլխավորում են ԵՄ-ում ժամանակավոր նախագահող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Թուրքական պատվիրակությունը ներկայացնում է պետնախարար, ԵՄ գործերով գլխավոր բանակցող Ալի Բաբաջանը: Բանակցային գործընթացը սկսվել է «Վիճակագրություն» եւ «Ֆինանսական վերահսկում» գլուխներով: Բանակցությունների նախօրեին Ֆրանսիան դեմ էր հանդես եկել Թուրքիայի հետ բանակցությունները 3 գլուխներով սկսելու առաջարկին եւ վետո դրել դրանցից մեկի` «Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության» վրա: Թուրքիայի հետ բանակցությունները 3-ի փոխարեն 2 գլուխներով սկսելու կապակցությամբ դժգոհություն է արտահայտել Ալի Բաբաջանը եւ հույս հայտնել, որ «Պորտուգալիայի նախագահության ժամանակ ԵՄ-ում այդ հարցի կապակցությամբ կգրանցվի առաջընթաց»:
Նոյյան տապան  -   Միջազգային