ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ 350<br /> ՄԼՆ. ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ 350
ՄԼՆ. ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

  • 26-06-2007 19:45:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ՇԱՐՄ-ԷՇ-ՇԵՅԽ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի Շարմ-էշ-Շեյխ քաղաքում, ավելի քան մեկ տարվա մեջ առաջին պաղեստինա-իսրայելյան գագաթնաժողովում, ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ: Բոլոր մասնակիցները` Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, համաձայնել են, որ լուրջ հնարավորություն է հայտնվել վերսկսելու խաղաղ կարգավորման գործընթացը: Մահմուդ Աբբասը հույս է հայտնել, որ Շարմ-էշ-Շեյխը հարթակ կդառնա Պաղեստինին անկախության տրամադրման բանակցությունների վերականգնման եւ ինտենսիֆիկացման համար` Իսրայելի հետ խաղաղ գոյակցության պայմանով: Էհուդ Օլմերտը պատրաստակամություն է հայտնել իսրայելական բանտերից ազատելու 250 բանտարկված պաղեստինցիների` «Ֆաթհ» շարժման անդամների, որոնք խառն չեն ահաբեկչությունների: Ինչպես նաեւ մոտ 350 միլիոն դոլարի չափով հարկային եկամուտներ Պաղեստինի ինքնավարությանը փոխանցելու մասին: Ըստ որում Իսրայելը մտադիր է երաշխիքներ ստանալ, որ փողերը չեն ընկնի գրոհայինների ձեռքը, թեեւ կուղղվեն այդ թվում եւ Գազայի հատված, որը գտնվում է «Համասի» վերահսկողության տակ: Փորձագետների կարծիքով, արաբական առաջնորդները Իսրայելից սպասում են քայլեր, որոնք այս կամ այլ կերպ կամրապնդեն Աբբասի իշխանությունը` իբրեւ խաղաղ բանակցություններին նվիրված առաջնորդի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play