ԼԱՐԻՋԱՆԻ-ՍՈԼԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼԻՍԱԲՈՆՈՒՄ<br />


ԼԱՐԻՋԱՆԻ-ՍՈԼԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼԻՍԱԲՈՆՈՒՄ

  • 20-06-2007 21:50:00   | Իրան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի միջեւ հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին Լիսաբոնում: Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր: Ըստ տեղեկությունների Իսլամական Հանրապետության եւ ԵՄ ներկայացուցիչների միջեւ կշարունակվի հարցերի այն շրջանակի քննարկումը, որը գտնվում էր ուշադրության կենտրոնում մադրիդյան բանակցությունների ժամանակ: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Մադրիդում կայացած Լարիջանի-Սոլանա հանդիպման ընթացքում կողմերը ձեռք էին բերել պայմանավորվածություն` շարունակել Իրանի միջուկային խնդրի հետ կապված երկխոսությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play