ՎԻԵՏՆԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼի ԱՄՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ Ի ՎԵՐ ՍԱ<br /> ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է<br />


ՎԻԵՏՆԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼի ԱՄՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ Ի ՎԵՐ ՍԱ
ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

  • 18-06-2007 22:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր սկսվում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) նախագահ Նգուեն Մին Չիետի պաշտոնական այցը ԱՄՆ: ՎՍՀ-ի նախագահի 5-օրյա այցը ունի ինչպես քաղաքական, այնպես էլ պատմական նշանակություն, քանի որ այն կդառնա առաջին պաշտոնական այցելությունը վիետնամական պատերազմի ավարտից` 1975թ. ի վեր: Ամերիկյան այցելության շրջանակում ՎՍՀ-ի նախագահը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որից հետ կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 22-ին Սպիտակ տանը տեղի կունենան ամերիկա-վետնամական բանակցություններ: Նգուեն Մին Չետին պաշտոնական այցելության ժամանակ կուղեկցի գործարարներից եւ խոշորագույն արտադրական միավորումների ղեկավարներից բաղկացած պատվիրակությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play