ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ<br /> ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՆԴԱԿԱԶԱՐԴ<br /> ԾԱՌՈՒՂԻ <br />


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՆԴԱԿԱԶԱՐԴ
ԾԱՌՈՒՂԻ

  • 13-06-2007 20:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետության ստեղծագործական միությունների ղեկավարները հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են իրենց հուզող մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները խոսել են հասարակական կազմակերպությունների կարգավիճակով գործող եւ տարբեր բնագավառներ ներկայացնող ներկայիս ստեղծագործական յոթ միությունների գործառույթների, նորանկախ Հայաստանի պայմաններում նրանց դերի եւ նշանակության, գործունեության արդյունավետ մեխանիզմների մշակման, պետական աջակցության հարցերի շուրջ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը անդրադարձ է եղել դեռեւս 2006թ. ՀՀ Ազգային Ժողով ներկայացված եւ օրակարգում ներառված «Ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը, ըստ միությունների ղեկավարների, իրենց համար կարեւոր ու օրախնդիր հարց է, եւ ցանկալի է, որ այն նորընտիր խորհրդարանի կողմից աշնանային նստաշրջանում քննարկվի: Վարչապետի հետ հանդիպմանը ներկայացվել են նաեւ հեռուստատեսությամբ ազգային մշակույթի քարոզչության, Երեւանում հայ ժողովրդի բարեկամներին` Ֆ.Նանսենին, Ֆ.Վերֆելին եւ այլոց, նվիրված քանդակազարդ ծառուղու հիմնման առաջարկություններ: Ս.Սարգսյանն ընդունել է ստեղծագործական միությունների ղեկավարների առաջարկը` նման հանդիպումներին պարբերական բնույթ հաղորդելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Մշակույթ