ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 13-06-2007 20:00:00   | Չեխիա  |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 12-ին Պրահայում անցկացվող աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության մրցահարթակ ելան 69 կգ քաշային մարզիկները: Հայաստանի պատվիրակ Արայիկ Միրզոյանը (Էջմիածին) երկամարտի 316 կգ արդյունքով (պոկում վարժությունում 146 կգ, հրումում` 170 կգ) գրավեց 3-րդ տեղը ու արժանացավ բրոնզե մեդալի: Առաջնությանը մասնակցող հայաստանցի 5 մարզիկներից հունիսի 13-ին ասպարեզ կելնեն եւս 2-ը` Մելինե Դալուզյանը (63 կգ, Գյումրի) եւ Արամ Անդրիկյանը (77 կգ, Սեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ