ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱՆ ՎՐԱ<br />


ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱՆ ՎՐԱ

  • 11-06-2007 21:30:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածում անհայտ անձինք կրակել են Պաղեստինի վարչապետ Իսմայիլ Հանիի տան վրա: Զոհերի կամ վիրավորների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Հունիսի 11-ին զինված բախումներ են տեղի ունեցել ՀԱՄԱՍ եւ ՖԱԹՀ խմբավորումների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել է 3 մարդ: Հունիսի 10-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինները առեւանգել էին ՖԱԹՀ-ի հետ կապ ունեցող անվտանգության մի աշխատակցի եւ ցած նետել 15-հարկանի շենքի տանիքից: Նշենք, որ մայիս ամսից պաղեստինյան երկու խոշոր քաղաքական խմբավորումների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային