Դատախազները հրաժարվել են չեղյալ ճանաչել Ստրոսս Կանի մեղադրանքները
07-07-2011 08:41:41 | Ֆրանսիա | Միջազգային
Դատախազները, որոնք զբաղվում են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանի գործով, հոիլիսի 6-ին հրաժարվել են նրան անմեղ ճանաչել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Որոշումն ընդունվել է Ստրոսս Կանի փաստաբանի եւ դատախազների հանդիպման արդյունքում, որը տեղի է ունեցել Մանհեթթենում: Դատախազ Սայրուս Վենսը եւ փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարվել են բարձրաձայնել հանդիպման մանրամասները:
Հիշեցնենք, որ Սթրոսս Կանին սեռական ոտնձգությունների մեղադրանք է ներկայացվել, սակայն վերջերս պարզ է դարձել, որ կինը, ով մեղադրել է նրան, ստել է: Ըստ այդմ` դատախազները որոշել են քննարկել նրան անմեղ ճանաչելու հնարավորությունը:
Հիշեցնենք նաեւ, որ մեղադրող կնոջ փաստաբանները հուլիսի 6-ին դատախազին խնդրել են մերժում ընդունել: Ըստ նրանց` Վենսի մեղքով մամուլում տարածվել են նորություններ, որոնք վարկաբեկում են իրենց հաճախորդին:
Ստրոսս Կանի գործի հաջորդ քննությունը նշանակված է հուլիսի 18-ին: