ԱՐԹՈՒՐ ՇԻԼԱՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ<br />


ԱՐԹՈՒՐ ՇԻԼԱՋՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ

  • 06-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 5-ին Երեւանում ավարտվեց Արթուր Շիլաջյանի հիշատակը հավերժացնող թենիսի միջազգային պատանեկան մրցաշարը: 13 երկրների շուրջ 120 ներկայացուցիչներ մրցեցին տարիքային 2 խմբով: Մինչեւ 14 տարեկանների պայքարում առաջինը ճանաչվեցին Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) եւ Յահոնգիր Ջալալովը (Ուզբեկստան): Մինչեւ 16 տարեկանների մրցումներում հաղթեցին Դիանա Դավիթայան (Վրաստան) եւ Դանիլ Պրոսկուրան (Էստոնիա): Զուգախաղերում պատվանդանի ամենավերին աստիճանին կանգնեցին համապատասխանաբար Ջալալով-Լունկին (Ռուսաստան), Ամիրաղյան (Հայաստան)-Գասպարյան (Ռուսաստան), Դավիթայա-Ռոբակիձե (2-ն էլ` Վրաստան) եւ Սմիրնով-Կոստանով (2-ն էլ` Ռուսաստան) երկյակները:
Նոյյան տապան  -   Սպորտ