«ԱՐՄԵՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 1-10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱԿՑԻԱ<br />


«ԱՐՄԵՆԻԱ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 1-10-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱԿՑԻԱ

  • 25-05-2007 18:28:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 1-10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի Ուրոլոգիայի կլինիկայում արդեն 4-րդ անգամ կանցկացվի տղամարդկանց ուրոլոգիական անվճար հետազոտում: Ինչպես մայիսի 25-ին «Տղամարդու առողջություն. 2007» գիտաժողովի ժամանակ հայտնեց կլինիկայի ղեկավար Արմեն Մուրադյանը, կանխարգելիչ այս միջոցառումը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունները եւ կազմակերպել արդյունավետ բուժում: Նրա խոսքերով, տարիներ շարունակ Հայաստանում տղամարդկանց առողջության պահպանմանը միտված լայնամասշտաբ ծրագրեր չեն իրականացվել: Նշվեց, որ գիտաժողովի նպատակն է բարձրացնել տղամարդկանց ոչ միայն ուրոլոգիական ու անդրալոգիական, այլեւ հոգեբանական ու նյարդային առողջական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակը: Ա.Մուրադյանը հայտնեց, որ փորձի փոխանակման նպատակով գիտաժողովին մասնակցելու համար անվանի գիտնական-ուրոլոգներ են ժամանել Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից :
Նոյյան տապան  -   Հասարակություն