ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԵՐՄԱՆԱՑԻ<br /> ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԴԵՆԻՍ ԺԴԱՆՈՎԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԵՐՄԱՆԱՑԻ
ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԴԵՆԻՍ ԺԴԱՆՈՎԸ

  • 25-05-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական երրորդ փառատոնի շրջանակներում Երեւանում մայիսի 26-ին համերգով հանդես կգա գերմանացի թավջութակահար Դենիս Ժդանովը: Ինչպես մայիսի 25-ին մամլո ասուլիսում նշեց երաժիշտը, ինքն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում եւ մեծ ուրախությամբ է մասնակցում այս փառատոնին: «Ինձ համար շատ հաճելի է համերգով ներկայանալ Երեւանում, քանի որ զգում եմ հայ հանդիսատեսի ջերմությունն ու լավ ընդունելությունը. երեւանյան հանդիսատեսն ավելի զգացմունքային է դասական երաժշտության, արվեստի նկատմամբ, քան եվրոպական շատ ու շատ երկրների ներկայացուցիչները»,- ասաց Դ.Ժդանովը: Թեեւ առաջիկա համերգին թավջութակահարը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից չի կատարելու, այդուհանդերձ մեծապես հետաքրքրված է հայ երաժիշտների գործերով, եւ գնահատում է դրանք որպես դասական արվեստի լավագույն նմուշներ: Նշենք, որ Դ.Ժդանովը անցած տարի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» եւ ժյուրիի հատուկ մրցանակներին: Այժմ նա ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, Լայպցիգի «Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի» երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցի ասպիրանտ է:
Նոյյան տապան  -   Մշակույթ