ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԽՄԲԻ<br /> ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ<br /> ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԽՄԲԻ
ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ
ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ

  • 23-05-2007 15:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին կմեկնարկի Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնությունը: ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրներից առաջնության որակավորման փուլին կմասնակցեն 51-ի հավաքականները, որոնք բաժանվել են 10 խմբի: 2-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի թիմերը: Վերջինի հետ հայ ֆուտբոլիստների մրցավեճը տեղի կունենա մայիսի 31-ին` Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 26-ից ուսումնամարզական-նախապատրաստական հավաք կսկսի Երեւանում:
Նոյյան տապան  -   Սպորտ