ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br />


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

  • 22-05-2007 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 18-21-ին Երեւանում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի անհատական առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Կապանի 10 թիմերի 70 մարզուհիներ: Նրանք հանդես եկան սպորտի վարպետի, վարպետության թեկնածուի եւ առաջին կարգայինի ծրագրերով: Վարպետների մրցումներում 1-ին եւ 2-րդ տեղերը բաժանեցին Լիլիթ Տոնոյանը եւ Աշխեն Մամուլյանը (2-էլ Երեւան): Երրորդը Նարե Առաքելյանն էր (Ղափան): Առաջնության արդյունքներով կազմվեց ազգային հավաքականը, որը կնախապատրաստվի Հունաստանի Պատրաս քաղաքում սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play