ԱՄՆ-Ը, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ, ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԲԱՑԱՏՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
21-05-2007 17:28:00 | Իսպանիա | Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությանը Թուրքիայի
անդամակցությանը սատարող Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ
ԱՄՆ-ը Ֆրանսիային կբացատրեն Թուրքիայի ռազմավարական
նշանակությունը: Այսպիսի հայտարարություն է արել Իսպանիայի
արտգործանախարության Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով
պետական քարտուղար Ալբերտո Նավարոն` Ֆրանսիայի նորընտիր նախագահ
Նիկոլա Սարկոզիի` Թուրքիայի ԵՄ անդամակցությանը խոչընդոտելու
վերաբերյալ արված հայտարարությունների առնչությամբ:
Ալբերտո Նավարոն կարծիք է հայտնել, թե օր-օրի էլ ավելի է
եվրոպականացվում Թուրքիան. «Ֆրանսիան Եվրոպայի համար ունի կարեւոր
նշանակություն, ինչի պատճառով պետք է հաշվի նստել նրա հետ: Սակայն
Իսպանիան, Անգլիան, Իտալիան եւ ԱՄՆ-ը Ֆրանսիային կբացատրեն
Թուրքիայի ռազմավարական նշանակությունն ու կարեւորությունը: Հուսով
ենք, որ ժամանակի ընթացքում Սարկոզին կփոխի իր տեսակետը»,- ասել է
նա:
Նշենք, որ Իսպանիայի վարչապետ Ժոզե Լուիս Ռոդրիգես Զապատերոն
մայիսի 31-ին Մադրիդում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա
Սարկոզիի հետ: