ՀԱՄԱՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐՍԿՍԵԼ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ<br />


ՀԱՄԱՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐՍԿՍԵԼ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

  • 17-05-2007 21:50:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀԱՄԱՍ-ը Իսրայելին սպառնում է, որ կվերսկսի մահապարտների միջոցով կազմակերպվող ահաբեկչական գործողությունները: Այս մասին հաղորդել է պաղեստինյան խմբավորման ղեկավարությունը այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմա-օդային ուժերը ռմբակոծեցին Գազայի կենտրոնում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների կենտրոնակայանը: Իսրայելական կողմը հաստատել է գործողության իրականացման փաստը եւ հայտաարել, թե տուժածների մեծամասնությունը ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայիններից են: Նախնական տեղեկությունների համաձայն` զոհվել է 2 եւ վիրավորվել 30 մարդ: Իսրայելի օդուժի ռմբակոծությունը տեղի է ունեցել պաղեստինյան գրոհայինների` Իսրայելի հարավը հրթիռակոծելուց հետո: Վերջին օրերին այդ ռմբահարումների հետեւանքով վիրավորվել է ավելի քան 10 հրեա: ՀԱՄԱՍ-ը Իսրայելի գործողությունները գնահատել է որպես բացահայտ պատերազմի սկիզբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play