ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ<br /> ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ
ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 17-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրինա Ռոդիքս Պրունարիուն մայիսի 17-ի հանդիպմանը նշել են, որ հայ-ռումինական հարաբերությունները զարգանում են բարձր մակարդակով` մշտական երկխոսության պայմաններում: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնետեսական հարաբերություններին, նրանք արձանագրել են, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության մեջ նկատվող ակտիվացման միտումներին, տնտեսական համագործակցությունը եւ երկու երկրների միջեւ առկա ապրանքաշրջանառության ծավալները դեռեւս բավարար չեն եւ չեն արտացոլում կողմերի իրական հնարավորությունները: ՀՀ վարչապետը եւ Ռումինիայի դեսպանն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության եւ տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված Սեւծովյան տարածաշրջանի բոլոր պետությունների մասնակցության կարեւորությունը, այդ համատեքստում անդրադառնալով նաեւ ԵՄ-ի հովանու ներքո իրականացվող տնտեսական ծրագրերին Հայաստանի մասնակցությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն