5,6 բալանոց երկրաշարժ Ֆուկուսիմայում


5,6 բալանոց երկրաշարժ Ֆուկուսիմայում

  • 08-07-2011 07:21:12   | Ճապոնիա  |  Միջազգային
 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու Կղզում գտնվող Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը: Երկրաշարժը տեղի է ունեցել այս գիշեր` տեղական ժանակով 03.35-ին (Երեւանի ժանակով` 23:35-ին): Կենտրոնը գտնվել է 45 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Իվակի քաղաքից 20 կմ դեպի հարավ: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժը խլել է 15 հազ. մարդու կյանք եւ խաթարել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատանքը:
Նոյյան տապան  -   Միջազգային