«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՎԵՑ 8-ՐԴ ՏԵՂԸ<br />


«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2007»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՎԵՑ 8-ՐԴ ՏԵՂԸ

  • 13-05-2007 18:00:00   | Ֆինլանդիա  |  Մշակույթ
ՀԵԼՍԻՆԿԻ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 12-ին Հելսինկիում կայացած «Եվրատեսիլ-2007» երգի փառատոնի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց Սերբիան: Մրցույթին երկրորդ անգամ մասնակցող Հայաստանը 24 երկրների քվարկության արդյունքում զբաղեցրեց 8-րդ տեղը, չնայած քվեարկության ընթացքում պարբերաբար հայտնվում էր լավագույն հնգյակում: Հայկոյի «Any time you need» երգին ամենաբարձ` 12 միավոր են տվել Թուրքիան եւ Վրաստանը, 10-ական միավոր` Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Չեխիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը, 8-ական միավոր` Իսպանիան, Կիպրոսը, Բուլղարիան: Հայաստանի օգտին 5-ական միավոր են տվել Ավստրիան, Իսրայելը, Բելառուսը եւ Ուկրաինան, 2-ական միավոր` Գերմանիան եւ Մոլդովան: Հիշեցնում, որ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Անդրեն եւս գրավել էր 8-րդ հորիզոնականը: Մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վերկա Սերդյուչկան, 3-րդ տեղը` Ռուսաստանի «Սերեբրո» խումբը:
Նոյյան տապան  -   Մշակույթ