Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն


Հայաստանյան բուհերն այս տարի ֆինանսական խնդիրների կբախվեն

  • 08-07-2011 12:47:41   | Հայաստան  |  Վերլուծություն
Անցնելով 12-ամյա կրթական համակար•ին Հայաստանի դպրոցները այս տարի շրջանավարտ չունեցան, ինչի հետեւանքով 15 ան•ամ կրճատվեց բարձրա•ույն ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը: Դիմորդների կրճատման հետեւանքով այս տարի հայաստանյան բուհերը կբախվեն ֆինանսական լուրջ խնդիրների: 2011-12 ուսումնական տարում բարձրա•ույն ուսումնական հաստատւթյունում սովորելու համար առաջին փուլով դիմել է 1209 հո•ի` նախորդ տարվա մոտ 18 000-ի փոխարեն: Դիմորդների թվի նվազման հետեւանքով ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում բուհերը կան•նած են կադրային կրճատումների եզրին, սակայն նրանք պնդում են, որ մասսայական կրճատումներ չեն լինի: Կրթության եւ •իտության նախարարության բուհերի համակար•ման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշում է, որ այս տարի դիմորդների թվի կրճատման միտումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակար•ին անցում կատարելու հան•ամանքով: Հայաստանի դպրոցական կրթության համակար•ը փոփոխվել է 2009-ին` 47 եվրոպական երկրների կրթական համակար•երի սկզբունքները սահմանող Բոլոնիայի •ործընթացի շրջանակներում: Այնուամենայնիվ, այս տարի դիմորդների պակասը •երազանցել է ան•ամ ամենահոռետեսական կանխատեսումները, եւ բուհերը կան•նելու են բյուջեի կրճատման խնդրի առջեւ: Երեւանի պետական համալսարան (ԵՊՀ) է դիմել ընդհանուր դիմորդների •րեթե կեսը` 321 անվճար եւ 2 195 վճարովի տեղերի համար: 54 մասնա•իտություններ առաջարկող բուհում ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես դիմորդ չունեն, ինչպես էկոլո•իական քիմիան կամ կենսաինֆորմատիկան: ,Այս տարվա դիմորդները նախորդ տարիների դպրոցի շրջանավարտներ են, ովքեր կամ ձախողել են ընդունելության քննությունները նախորդ տարիներին կամ սովորել են միջին մասնա•իտական ուսումնական հաստատություններում եւ հիմա ուզում են բուհ ընդունվել: Կան սփյուռքահայեր, օտարերկրացիներ ու բանակից զորացրվածներե, - նշում է Սասուն Մելիքյանը: Նույնիսկ եթե բոլոր 1209 դիմորդն էլ բուհ ընդունվեն, 19 719 տեղ թափուր կմնա, քանի որ 2011 ուսումնական տարվա համար բուհերում հատկացված է 2 428 անվճար եւ 18 500 վճարովի տեղ: Մելիքյանի խոսքերով` դիմորդների թվի կրճատման հետեւանքով բուհերին սպասվող ֆինանսական խնդիրները կարող են բարդ իրավիճակ ստեղծել, սակայն նա դժվարացել է նշել, թե որքանով կկրճատվեն բուհերի ֆինանսական միջոցները: Պաշտոնյան հայտարարել է, որ պետությունը հավելյալ ֆինանսական աջակցություն չի նախատեսում բուհերի համար: Նա նշել է, որ կրթական համակար•ի համար դժվար, բայց հաղթահարելի տարի է լինելու, ընդ որում, հաղթահարման մեթոդները բուհերն իրենք պետք է որոշեն` ըստ իրենց առանձնահատկությունների. ,Չեմ կարծում, որ պետական բուհերը շատ լուրջ խնդիրներ ունենան: Ամեն դեպքում մասսայական կրճատումներ չեն լինիե: Դիմորդների հարցն առավել խնդրահարույց է մասնավոր բուհերի համար: Գլաձոր համալսարանի 1000 ուսանողի վարձավճարից •ոյացած տարեկան եկամուտը կազմում է մոտ 25-30 միլիոն դրամ, որն այս տարի լավա•ույն դեպքում կիսով չափ կնվազի: Այդուհանդերձ, Գլաձորի ղեկավարությունը չի նախատեսում կադրային կրճատումներ, բայց կանխատեսում է ֆինանսական ճ•նաժամ, որը հաղթահարելու համար կցանկանար ստանալ եթե ոչ նույնչափ, ապա •ոնե որոշակի պետական հո•ածություն, ինչպիսին ստանում են պետականները: ,Մասնավոր բուհերը, ի տարբերություն պետականների, միան•ամայն ինքնաֆինանսավորվող են, հետեւաբար այս տարին պարզապես մարտահրավեր է լինելու ոչ պետական բուհերի համարե, - ասում է ,Գլաձորե համալսարանի ռեկտոր Ժորա Ջհան•իրյանը: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչա•ան Գալստյանը նշում է, որ այս տարի մայր բուհում կլինեն ֆակուլտետներ, որոնք համարյա դիմորդներ չեն ունենա, հետեւաբար, այստեղ ֆինանսական ճ•նաժամն առավել զ•ալի կլինի: ,Վիճակը մտահո•իչ է բնա•իտական ֆակուլտետներում, ռոմանա•երմանական բանասիրություն ֆակուլտետի առանձին մասնա•իտություններում: Ընդամենը 1 դիմորդ ունի 20 անվճար տեղով միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժինը, որն այս տարի բացվել է ֆիզիկա ֆակուլտետում: Մինչդեռ պետությունը նախատեսում էր այս բաժնի շրջանավարտներին ապահովել աշխատանքովե, - ասում է Գալստյանը: Նախորդ տարիների ամենավարկանշային իրավա•իտություն ֆակուլտետում կան միայն վճարովի տեղեր. 110 տեղի համար` 53 դիմորդ, միջազ•ային հարաբերություններ ֆակուլտետ է դիմել 28 հո•ի` 80 վճարովի տեղերի համար: ,Եթե դիմորդ չլինի տվյալ ֆակուլտետում, բնականաբար, առաջին կուրս չի ձեւավորվի, իսկ այն ֆակուլտետները, որոնք կունենան 2-3 առաջին կուրսեցի, ըստ երեւույթին հարակից մասնա•իտությունները միավորելով` կստեղծվեն խմբերե, - բացատրում է Գալստյանը: Իրականում նույնիսկ այս սակավաթիվ դիմորդներից ոչ բոլորը կկարողանան հաղթահարել ընդունելության քննությունների ար•ելքը: Դրական միավորի շեմը մինչ օրս չի հաղթահարել 25 դիմորդ, որը ընդհանուր դիմորդների մոտ 5 տոկոսն է կազմում: ,Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պահանջով այս տարի թեստեր կազմող հանձնաժողովներն այնպես են կազմել քննաթերթիկները, որ նվազա•ույն անցողիկ միավորը լինի հեշտ հաղթահարելիե, - ասում է ԳԹԿ հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Սակայն, նույնիսկ այս դեպքում դիմորդներից շատերը կարող են ձախողել ընդունելության քննությունների երկրորդ փուլը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի Մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանի մտահո•ությունը ոչ միայն դիմորդների պակասի, այլեւ նրանց որակի հետ է կապված: ,Կան դիմորդներ, որ ընդհանրապես տեղյակ չեն թեստերից, ան•ամ դիմումների լրացման ձեւը չ•իտեին: Քննությունների ընթացքում մենք ստիպված էինք շատերին բացատրել` ինչպես լրացնեն քննաթերթիկներըե, - ասում է Նասիբյանը: Արփի Հարությունյան, ազատ լրա•րող, Հայաստան Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net)
Նոյյան տապան  -   Վերլուծություն