Իտալիայի 74-ամյա վարչապետը կարող է սեքսով զբաղվել ավելի հաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը, ասում նրա բժիշկը


 

Իտալիայի 74-ամյա վարչապետը կարող է սեքսով զբաղվել ավելի հաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը, ասում նրա բժիշկը

  • 08-07-2011 12:35:51   | Իտալիա  |  Միջազգային
 Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկ Ումբերտո Սկապանիի կարծիքով, 74-ամյա վարչապետին անհրաժեշտ է հանգստանալ եւ գոնե մեկ օր անցկացնել առանց սեքսի: Ըստ իտալական «Novella 2000» հանդեսի, բժիշկը գտնում է, որ իր առողջությունը պահպանելու համար Իտալիայի կառավարության ղեկավարը պետք է ինտիմ կապի մեջ մտնի շաբաթը 6 անգամ: Ումբերտո Սկապանիի խոսքերով, Բեռլուսկոնին, ով վերջերս շագանակագեղձի չարորակ ուռուցքի վիրահատություն է տարել, իր տարիքի համար հիանալի վիճակում է եւ այժմ կարող է իրեն թույլ տալ սեքսով զբաղվել ավելի հաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը:
Նոյյան տապան  -   Միջազգային