ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է<br /> ՔԱՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ<br />


ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է
ՔԱՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 07-05-2007 17:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզական պատվիրակության մայիսի 4-6-ին Բաքու կատարած այցի ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ներկայացուցիչների եւ Ադրբեջանի սպորտի ղեկավարների հետ քննարկվել է Բաքվում սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների մասնակցության հարցը: Հայկական կողմը առաջադրել է մի շարք հարցեր` կապված հայ մարզիկների մուտքի վիզաների, ՀՀ ազգային դրոշը բարձրացնելու, օրհներգի կատարման, Հայաստանի հետ հեռախոսակապ ստեղծելու եւ պատվիրակության անդամների անվտանգության ապահովման հետ: Ինչպես նշվեց մայիսի 7-ին ՀՀ Սպորտպետկոմում հրավիրված ասուլիսում, ադրբեջանական կողմը համապատասխան երաշխիքներ է տվել: Ստորագրվել է քառակողմ` Հայաստան-Ադրբեջան-ՄՕԿ-ՖԻԼԱ, պայմանագիր: ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին խոստացել է, որ ամեն բանից անկախ Հայաստանի ըմբիշներին կթույլատրեն մասնակցելու նախաօլիմպիական վարկանիշային 3 մրցաշարերին: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության կազմում Բաքու էին մեկնել ՀՀ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play