Եվրոխորհրդարանի լիագումար նիստում, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը


 

Եվրոխորհրդարանի լիագումար նիստում, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը

  • 08-07-2011 14:09:35   | Ադրբեջան  |  Միջազգային
 Հուլիսի 7-ին Ստրասբուրգում` Եվրոխորհրդարանի լիագումար նիստում, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը: Ինչպես հաղորդում է «Ազերթաջ»-ը, ԵՄ-ի Արտաքին կապերի գերագույն ներկայացուցիչ Կատերին Էշթոնի` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը ներկայացնող, զեկույցից հետո հարցի կապակցությամբ ելույթ են ունեցել Եվրոխորհրդարանի այլ անդամներ: Էստոնացի պատգամավոր Քրիստինա Օջուլան նշել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման կարեւորությունը Եվրոխորհրդարանի 2010թ.-ի որոշման հիման վրա: Քննարկման ընթացքում շեշտվել է տարածաշրջանային լարվածության աճի եւ հակամարտության լուծման հարցում Եվրոխորհրդարանի դերակատարության կարեւորությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային