Քաղաքացիական ծառայության համակարգում թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել


Քաղաքացիական ծառայության համակարգում թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել

  • 08-07-2011 16:04:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2011թ. առաջին վեց ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 188 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել, որոնց դիմել է 702 քաղաքացի: Դիմորդներ չլինելու պատճառով չի կայացել հայտարարված 18 մրցույթ, իսկ 25 մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել: Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներ հայտարարվել են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (թվով 35) եւ ՀՀ ֆինանսների նախարարության (թվով 28) աշխատակազմերում: Քաղաքացիների կողմից մրցույթների մասնակցության ամենաբարձր ցուցանիշները եւս գրանցվել են վերոնշյալ մարմիններում: Այս տարվա ընթացքում արձանագրվել է քաղաքացիների եւ մրցութային հանձնաժողովների կողմից մրցույթների արդյունքներն առանձին մասնակիցների մասով բողոքարկելու 4 դեպք, որոնցից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը բավարարել է մեկը: 2011-ից մրցույթներ չեն անցկացվում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար: Փոխարենը այդ պաշտոնները համալրվում են հավաստագրերով, որոնք քաղաքացիներին տրվում են համապատասխան թեստավորման արդյունքների հիման վրա: Առաջին երկու փուլերին թեստավորման արդյունքում հավաստագիր է ստացել 540 քաղաքացի: Նրանցից 104-ն արդեն նշանակվել են տարբեր մարմինների աշխատակազմերի կրտսեր պաշտոններում: Հունիսի 29-ին ավարտվեց նաեւ այս տարվա հավաստագրման երրորդ փուլին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը: Թեստավորմանը մասնակցելու համար փասատթղթեր է ներկայացրել ընդհանուր առմամբ 513 քաղաքացի: Ըստ ՀՀ Քաղ.ծառ. խորհուրդի մամլո քաղտուղարի մամլո հաղորդագրության, հերթական թեստավորումը սկսվելու է հուլիսի 18-ից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն