«ՏԿԶԱՐԻ» ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ<br /> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ<br /> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ<br />


«ՏԿԶԱՐԻ» ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

  • 18-04-2007 14:42:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Տկզար» պետական նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանի եւ ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կնկարահանվի հայկական ազգային նվագարանների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Միրզոյանը: Նա նշեց, որ ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից հատկացված մոտ 2 մլն դրամը (մոտ 5,4 հազ. ԱՄՆ դոլար) բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ հովանավորների աջակցությունը: Նշենք, որ «Տկզար» նվագախումբն օգտագործում է բացառապես ազգային նվագարաններ` սրինգ, սանթուր, բլուլ, պկու, պարկապզուկ, որոնք պատրաստվել են Մատենադարանում պահվող միջնադարյան մանրանկարների հիման վրա: Ըստ Ա.Միրզոյանի, 1982թ.-ին հիմնադրված նվագախումբն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ. մասնավորապես, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ համերգներ կազմակերպել, ինչպես նաեւ արձագանքել արտերկրից ստացվող հյուրախաղերով հանդես գալու հրավերներին: Նվագախմբի ղեկավարի խոսքերով, եթե այսպես շարունակվի, ապա «Տկզարը» կլուծարվի, իսկ վերականգնված գործիքները կրկին թանգարանային նմուշներ կդառնան:
Նոյյան տապան  -   Մշակույթ