Ավստրիական Բրաունաու քաղաքի խորհուրդը որոշում է կայացրել այդ քաղաքում ծնված Ադոլֆ Հիտլերին զրկել «պատվավոր քաղաքացի» կոչումից, հայտնում է Agence France-Presse-ը:
Որոշումն ընդունելու կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի բոլոր պատգամավորները, ոչ մի անդամ կուսակցություն դեմ չէր դրան:
Քաղաքապետ Յոհաննես Վայդբախերը գովեց պատգամավորներին, ասելով. «Այս որոշմամբ քաղաքի խորհուրդը հստակ ազդանշան տվեց, որ գիտակցում է ողջ պատմական եւ քաղաքական պատասխանատվությունը:
Նշենք, որ Հիտլերին նախկինում այդ կոչումից զրկել են մի քանի ավստրիական եւ գերմանական քաղաքներ եւս: Համապատասխան որոշումներ են ընդունել, մասնավորապես, Ամշտետտենը, Տրիրը, Ֆորստը, Շվաբախը, ինչպես նաեւ Բադ Դոբերանը, որտեղ 2007թ. կայացավ «Մեշ ութնյակի» գագաթաժողովը: