ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂ ԵՆ<br /> ՄԵԿՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՋՈՂ ԵՆ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

  • 05-04-2007 16:07:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում ապրիլի 4-ին տեղի ունեցան 2-րդ փուլի հանդիպումները: Առաջնությունում Հայաստանի 12 պատվիրակները հաջող են մեկնարկել: Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Էլինա Դանիելյանը 2 հնարավորից վաստակել են 2 միավոր եւ գտավում են առաջատարների խմբում: Եվրոպայի առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում են 43 երկրների 550 շախմատիստներ (400 տղամարդ եւ 150 կին):
Նոյյան տապան  -   Սպորտ