ՎԻԿՏՈՐ ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՑՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ<br />


ՎԻԿՏՈՐ ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՑՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ

  • 03-04-2007 19:49:00   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ցրել է Գերագույն ռադան (խորհրդարանը): Այս մասին նա հայտարարել է Ռադայի ղեկավարության եւ խմբակցությունների առաջնորդների հետ երեկ (ապրիլի 2-ին) անցկացրած խորհրդակցություններից հետո: Ըստ Յուշչենկոյի, իր առաջարկները սահմանադրական մեծամասնության վերաբերյալ անտեսված են, Սահմանադրության խախտումները ցրելու համար ստեղծել են իրավական հիմքեր: Արտահերթ ընտրությունները անխուսափելի քայլ են, ընդգծել է Յուշչենկոն` նշելով, որ ոչ մի ցնցում եւ դիմակայություն չի լինի, իսկ «քաղաքական կյանքը երկրում մնում է կայուն» եւ վերահսկելի: «Գերագույն ռադան լուծարելու մասին նախագահի հրամանագիրը պարտադիր պետք է կատարվի: Վաղաժամկետ ընտրությունները կկայանան Սահմանադրությանը համապատասխան»,- նշել է նախագահը: Ուկրաինայի Գերագույն ռադայի խորհրդարանական մեծամասնությունը Վիկտոր Յուշչենկոյից պահանջել է չեղյալ անել խորհրդարանի լուծարման հրամանագիրը: Կառավարող կոալիցիան Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ նախագահի գործողությունները համարել է ոչ լեգիտիմ եւ պետության ղեկավարին սպառնացել իմպիչմենտով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play