ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ<br /> ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ<br />


ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

  • 02-04-2007 14:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում մարտի 31-ին ծառատունկ էր կազմակերպվել: Այդ օրը միության անդամները տնկեցին ավելի քան 100 բարդիներ, որոնք տրամադրել էր «Հայանտառ»-ը: Միության ատենապետ Վահե Սարգսյանի խոսքերով, նախաձեռնության նպատակը գարնան խորհուրդը երիտասարդներին փոխանցելն է: Ըստ նրա, ծառատունկի միջոցով նոր կյանքի իմաստ է հաղորդվում այդ տարածքին:
Նոյյան տապան  -   Հասարակություն