ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԵՆԱՏԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀՕԳՈՒՏ ԻՐԱՔԻՑ ԱՄՆ-Ի ԶՈՐՔԵՐԻ<br /> ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԵՆԱՏԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀՕԳՈՒՏ ԻՐԱՔԻՑ ԱՄՆ-Ի ԶՈՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ

  • 28-03-2007 19:19:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան Սենատը քվեարկել է մինչեւ 2008 թվականի մարտի 28-ը Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման օգտին: Օրինագծում, որին հավանություն են տվել սենատորները, ասվում է, որ «ընթացիկ հակամարտությունը Իրաքում պահանջում է գլխավորապես քաղաքական որոշումներ»: Դեմոկրատ սենատոր Ջո Բիդենը հայտարարել է. «Մենք ամենայն հստակությամբ հասկացրինք նախագահին, որ հարկավոր է փոխել քաղաքականությունը Իրաքում: Եվ մենք հուսով ենք, որ նա, վերջապես, մեզ կլսի»: Սակայն, քվեարկության արդյունքները Ջորջ Բուշին չեն գոհացրել: Ինչպես ասվում է նրա մամլո ծառայության հայտարարության մեջ, նախագահը մտադիր է վետո դնել օրինագծի վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play