«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ<br /> ՀԱՍՑԵՈՒՄ<br />


 

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԳՈՐԾԻ ՆՈՐ
ՀԱՍՑԵՈՒՄ

  • 22-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
 ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գրանցվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի փոփոխված կանոնադրությունը, ըստ որի բանկի նոր իրավաբանական հասցեն է` ք. Երեւան, Տերյան 66. այդտեղ, նորակառույց շենքի 1-2-րդ հարկերում, գործելու է բանկի կենտրոնական գրասենյակը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, մեկ այլ որոշմամբ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի` Երեւանի Վազգեն Սարգսյան, 9 հասցեյում գտնվող նախկին կենտրոնական գրասենյակը գրանցվել է որպես մասնաճյուղ: Գրանցվել են նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի «Վանաձոր» եւ «Թալին» մասնաճյուղերը, որոնք համապատասխանաբար գործելու են ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44 եւ ք.Թալին, Գայի պողոտա թիվ 1 հասցեներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն