ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ<br />


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

  • 15-03-2007 15:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 29-ին Թուրքիայի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը ստացել է Թուրքիայի իր գործընկերոջ անձնական հրավերը: Մարտի 15-ին Հ.Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի պաշտոնական պատվիրակության ցուցակը դեռեւս պատրաստ չէ, սակայն ինքն անձամբ, ամենայն հավանականությամբ, կմեկնի Թուրքիա:
Նոյյան տապան  -   Մշակույթ