ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՄԵՆԱԸՆԴԳՐԿՈՒՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ<br /> ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՄԵՆԱԸՆԴԳՐԿՈՒՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ
ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

  • 14-03-2007 18:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի Իսի լե Մուլինո քաղաքում մարտի 14-20-ը կանցկացվի հայկական կինոյի շաբաթ` «Հայկական կինոն 1920թ.-ից մինչեւ մեր օրերը» խորագրով: Գրեթե նույն ժամանակահատվածում Դեսինում «Հայաստանյան պատկերներ» ցուցադրությանը կմասնակցեն հայ դերասաններ, ռեժիսորներ եւ կինոքննադատներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, այս տարի հայազգի կինոժեռիսորների ֆիլմերի ամենաընդգրկուն ցուցադրությունը կկազմակերպվի Ֆրանսիայում` Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում: Սեն Շամոնում ապրիլի 23-ից մայիսի 6-ը կանցկացվի հայկական ֆիլմերի ցուցադրության եւ քննարկումների 15-օրյակ: Կինոցուցադրումների ընթացքում ֆրանսիացի հանդիսատեսին կներկայացվեն Ֆրեդերիկ Բալեքջյանի «Վատ խաղացողները» եւ Ռոբեր Գեդիկյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան», «Փողը երջանկություն է բերում» ֆիլմերը, իսկ մայիսի 9-15-ը Վանվում կանցկացվի երիտասարդ հայ ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն: Մայիսի կեսերին Փարիզի «Արշիպել» կինոթատրոնում կցուցադրվեն Ֆրունզե Դովլաթյանի, Ալբերտ Մկրտչյանի, Անրի Վերնոյի, Ռոբեր Գեդիկյանի եւ Ատոմ Էգոյանի ֆիլմերը: Բացի այս, հայազգի կինոռեժիսորների ֆիլմերն այս տարի կմասնակցեն նաեւ Կանի եւ Վենետիկի միջազգային կիոնփառատոններին: Ազգային կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ ֆիլմերի ընտրության առումով դեռեւս տարվում են աշխատանքներ: Ավելի ուշ, հայկական կինոն կներկայացվի նաեւ Գեմանիայում, իսկ աշնանը` Արգենտինայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ